Ոստիկանությունը խաղալիք զենք է հայտնաբերել, ոչ թե իրական՝ ինչպես ներկայացվում է. Փաստերի ստուգման հարթակ

fip.am Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։
1։25 րոպեանոց տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։ Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուսանկարները և պարզել, որ ոստիկանության ծառայողների գտածոն ամենևին էլ ինքնաձիգ, նռնակ կամ այլ արգելված ու մահացու զենք չէ, ինչպես ներկայացվում է տեսանյութում։ Դրանց մեծ մասը պարզապես խաղալիք է եղել։ Որպեսզի մեր ստուգման արդյունքն ավելի մեծ արժանահավատություն ունենա, մեկնաբանություն խնդրեցինք հրաձգության հրահանգիչ Հրայր Ավետիսյանից։ Նա ևս պնդեց, որ հայտնաբերված ու լուսանկարներում պատկերված իբրև թե զենք-զինամթերքի մի քանի օրինակները խաղալիքներ են ու հասանելի են հանրությանը, հատկապես՝ երեխաներին։

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված իբրև թե նռնակին, ապա դա սովորական հրավառության համար նախատեսված խաղալիք է, որը կարելի է ազատորեն գնել շուկայից։ Այսպիսով՝ ոստիկանությունը սխալ, մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել՝ հանրության շրջանում ստեղծելով տպավորություն, թե իրականացված ուժեղացված ծառայությունը շոշափելի արդյունքներ է գրանցել և հայտնաբերվածն իրական զենք է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն