Ռուբեն Վարդանյանը խոշտանգվում է, դու նրա մասին բամբասանքներ ես տարածում. Հովհաննես Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ամբողջական հոդվ

«Երբ քո քաղաքացին պատանդառված է եւ խոշտանգման է ենթարկվում, դու սկսում ես կեղծիքներ, բամբասանքներ տարածել նրա մասին՝ փոխարենը մտածես ոնց ազատես, սա մի աներեւակայելի երեւույթ է: Ես ճիշտն ասած՝ բարոյականություն, անբարոյականություն բառը չեմ օգտագործում, բայց լեզվաբաններին եմ խնդրում այս երեւույթի համար մի հարմար բառ գտնեն, որ կարողանանք ճիշտ բնորոշել»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հայտնած մտքերին:

«Ստորության մասին չի խոսքը, այս դեպքում աստիճանակարգը ավելի բարձր է, մարդը պատանդառված է, նրա մասին կեղծիքներ ես տարածում: Մի կողմն թողնենք այս ամբողջ ազգային թեման՝ Արցախ, Հայաստան…Համարենք, որ հայ չենք, ասենք իսլանդացի ենք կամ ղազախ…Ասենք մեր հայրենակիցը գերության մեջ է ու մենք ասում ենք՝ դե գիտեք, էնտեղ հարցեր կան, որ դեռ պիտի պարզե՞նք…»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն