Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

Վրացական ընդդիմությունը կփորձի երկրում անկարգություններ հրահրել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ակնհայտ է, որ արմատական ընդդիմությունը հույս չունի հաղթելու ընտրություններում, նրանք պատրաստվում են ընտրություններից հետո սրել իրավիճակը։

Նրանք իրենց բառապաշարից հանել են «Եթե «Վրացական երազանքը» հաղթի» բառերը և անընդհատ ասում են՝ «Եթե «Վրացական երազանքը» կեղծի ընտրությունները»։ Ակնհայտ է, որ նրանք հերթական անգամ չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, կփորձեն հարձակում գործել պետական ինստիտուտների վրա և երկրում անկարգություններ իրականացնել», -նշել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն