Ադրբեջանը մեծացնում է իր կարևորությունն Արևմուտքի համար

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ ընկերություն հիմնեցին Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման մալուխ անցկացնելու համար, ինչը թույլ կտա Ադրբեջանից ավելի շատ վերականգնվող «կանաչ» էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։
Չորս երկրների կառավարությունների նախարարական մակարդակով ներկայացուցիչները Բուխարեստում այսօր կայացած հանդիպմանը ստորագրեցին բաժնետերերի կողմից համատեղ ընկերություն հիմնելու փաստաթղթերը։
Ադրբեջանն ընդլայնում է իր էներգետիկ կապերն Եվրոպայի հետ և Արևմուտքի համար դառնում է Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն՝ԵՄ-ին կապող կարևորագույն օղակ։ Արևմուտքը՝չնայած քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վիճակը, քննադատում է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, որպես ոչ ազատ ընտրություններ, սակայն նավթ ու գազ է գնում Բաքվից։ Այսօր էլ ԵՄ-ի հետ Ադրբեջանը նոր էներգետիկ լոգիստիկա է կառուցում։
Ադրբեջանը մեծացնում է իր բյուջեի եկամուտները՝այդ գումարներն ուղղվելու են բանակի վերազինմանն ու օկուպացված Արցախի բնակեցմանն ադրբեջանցիներով։ Այս ամենի ֆոնին Փաշինյանն ու թիմը զբաղված են հեծանիվ վարելով և ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելով։
Ադրբեջանը դառնում է կարևոր խաղացող բոլոր գերտերությունների համար։ Բաքուն խորացնում է տնտեսական, ռազմա-քաղաքական կապերը Մոսկվայի հետ՝Պուտինի այցը դրա ապացույցն էր, «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է կյանքի կոչում Իրանի հետ, ինչպես նաև ԵՄ համար դառնում է կարևոր էներգետիկ գործընկեր։
Բացի այդ, Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել և խորացնում է կապերը նաև Չինաստանի, Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։
ՔՊ-ականները հայկական բանակն ու տնտեսությունը հզորացնելու ոչ մի լուրջ ծրագիր չունեն՝նրանց միակ «զենքը»՝պոպուլիզմն է և ֆեյքերի բանակը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն