ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին և շարժման այլ պարագլուխների

ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման մի քանի այլ հայտնի գործիչների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում իրականացված հարձակման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի վեց անդամներին յոթ մեղադրանք է առաջադրել, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով դավադրության և զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար:
Այս մեղադրանքի ազդեցությունը կարող է խորհրդանշական լինել՝ հաշվի առնելով այն, որ Սինվարը թաքնվում է Գազայի հատվածում գտնվող թունելներում, իսկ ՀԱՄԱՍ-ի պարագլուխներից երեքը, որոնց մեղադրանք է առաջադրվել, ամենայն հավանականությամբ, մահացել են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն