Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին

Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շոլցին Ուկրաինային աջակցելու հարցում Գերմանիայի առաջնորդության համար, հատկապես՝ Patriot և IRIS-T ՀՕՊ համակարգերի միջոցով երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար, գրում է pravda.com.ua-ն։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև համատեղ վճռական քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի ամրապնդել […]

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, […]

Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Հիշեցնենք, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր հրապարակեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը մոտ 10 րոպե զրուցում:

Արշակյանը երախտագիտություն է հայտնել Ղազախստանին ՀՀ-Ադրբեջան բանակցության հարթակ տրամադրելու համար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի […]

Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության […]

Վրաստանի որոշ բուհեր, ի նշան բողոքի, դադարեցրել են ուսումնական գործընթացը

Թբիլիսիի 2 մասնավոր բուհեր՝ Վրաստան համալսարանը և Կովկասի համալսարանը, դադարեցրել են ուսումնական գործընթացը՝ բողոքելով ԵՄ-ին երկրի ինտեգրումը փաստացի կասեցնելու իշխանությունների որոշման դեմ։ «Երկրում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք դասերը: Կարծում ենք՝ այսօր բոլորի հիմնական պարտականությունն է Վրաստանը վերադարձնել եվրոպական ապագայի ուղի»,- ասվում է Վրաստանի համալսարանի ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում ենք, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների […]

Պապիկյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]

Ռուսաստանում 28-ամյա մրցավարն ինքնասպան է եղել

Հինգշաբթի օրը կյանքից հեռացել է 28-ամյա ռուս մրցավար Էմիր Պրիվալովը. նա ինքնասպան է եղել, հաղորդում է «Матч ТВ»-ն։ Սոչիի քաղաքային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Վարելջանը չի մեկնաբանել մրցավարի մահվան պատճառը, սակայն խոսել է կնոջ հետ հաճախակի վեճերի մասին։ «Մահվան մասին պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ կնոջ հետ բազմիցս վիճաբանություններ են եղել, բայց մանրամասների մասին խոսելն […]

Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող […]

Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Այո, մասնակցելու է», — ասաց նա։ Հիշեցնենք՝ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար

ՀՀ քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի հակասում Արցախ վերադարձի իրավունքին: Այս մասին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ: «Ես հակված եմ այն մտքին, որ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք, միջազգային իրավական համակարգում շատ […]

ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում առկա խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը։ ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […]

Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում է ԱՄՆ և Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը շուրջ 20 օրով գործուղվում է ԱՄՆ եւ Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N […]

Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի

24News-ի տեղեկություններով, այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Հանդիպումը տեղի կունենա 18։00-ին։ Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ օրակարգային ինչ հարցեր են քննարկելու։ Ըստ մեր տեղեկությունների՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ խմբակցությունից հեռացնելու հարցը։ Հերմինե Միքայելյան

Նախագահը ողջունել է Ղազախստան-ՀՀ խմբի այցը մեր երկիր և ընդգծել համագործակցության կարևորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […]

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են թմրամիջոցների գովազդներ. թմրամիջոցները չարիք են

ՀՀԿ ԵԿ Արտաքին Կապերի Հանձնաժողովը հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, Ամփոփելով այսօրվա օրը, կարող ենք արձանագրել, որ քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են թմրամիջոցների գովազդներ։ Թմրամիջոցները չարիք են, որի դեմ պետք է բոլորս միասին պայքարենք։   Հ.Գ. Թմրամիջոցների տարածման դեմ մեր ակցիային այսօր միացել են հարակից տարածքում գտնվող համալսարանի ուսանողները»։

Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին նոյեմբերի 29-ին Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Աշխատում ենք այն Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ Հենց այսպիսի դրական միավորող օրակարգն այսօր առավել քան երբևէ արդիական է։ Չեմ կասկածում, որ դարերի ընթացքում […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Բոլոր տարբերակները, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորության, սեղանին են. ԵՄ դեսպանը՝ Վրաստանի իշխանությունների որոշման մասին

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ «Վերջին շրջանում Վրաստանի հարցը քննարկվել է մի քանի անգամ։ Վրաստանի հարցը ԵՄ 27 երկրների արտգործնախարարները կքննարկեն դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել։ […]

Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան

Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով, մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր  բոլոր այն իրավունքները, որոնք […]

Պուտինի մեսիջը հայ ժողովրդին՝Արցախը հանձնել է Փաշինյանը

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի մեսիջը հայ ժողովրդին՝Արցախը հանձնել է Փաշինյանը։ Արցախի հանձնումը ՔՊ-ական արևմտամետ և թրքամետ խմբակը ցանկանում է վերագրել ռուսական կողմին՝սլաքներն […]

Վրաստանը չի ցանկանում դառնալ հակառուսական պլացդարմ և Արևմուտքի միակ հույսը՝Փաշինյանն է

Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Թբիլիսիում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանը չի ցանկանում դառնալ հակառուսական պլացդարմ և Արևմուտքի միակ հույսը՝Փաշինյանն է։ Վրաստանը խզում է ԵՄ-ին անդամակցության բանակցությունները՝Արևմուտքն իհարկե հեշտությամբ չի ցանկանում զիջել Վրաստանը և նոր Մայդան է պատրաստում Թբիլիսիում՝ցույցերի և երթերի տեսքով։ Վրաստանը հասկացավ, որ […]

Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայում՝ «Regent» թատրոնում՝ ղեկավարելով Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։ Նշվում է, որ նվագախումբը մաեստրո Սմբատյանի գլխավորությամբ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի համերգային կատարմամբ։ Երեկոն կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով։

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, […]

ՀՀ-ի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին

Նոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու […]

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ավելի վաղ սիրիական զորքերը հակահարձակման էին անցել Հալեպի մերձակայքում: Մինչ այդ հակահրթիռային պաշտպանության խոշոր հարձակման արդյունքում թուրքական արմատական խմբերը գրավել էին Հալեպի արևմտյան գրեթե 10 շրջան։

Գnղnւթյուն՝ Վանաձորում. մշակույթի պալատից տարել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողնների կողմից՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպքը։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման […]

Արարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք: Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարեկները պարզել են, որ […]

Արգելափակումից դուրս է բերվել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել […]

Մոսկվա-Փհենյան գործակցությունն ամրապնդվում է. ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Հս. Կորեա

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է ԿԺԴՀ, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ղեկավար, բանակի գեներալ Նո Գվան Չոլը ինքնաթիռի մոտ դիմավորել է ՌԴ պաշտպանության նախարարին։ Վերջին անգամ Անդրեյ Բելոուսովը ռուսական պատվիրակության հետ […]