Ռուսաստանում 28-ամյա մրցավարն ինքնասպան է եղել

Հինգշաբթի օրը կյանքից հեռացել է 28-ամյա ռուս մրցավար Էմիր Պրիվալովը. նա ինքնասպան է եղել, հաղորդում է «Матч ТВ»-ն։

Սոչիի քաղաքային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Վարելջանը չի մեկնաբանել մրցավարի մահվան պատճառը, սակայն խոսել է կնոջ հետ հաճախակի վեճերի մասին։

«Մահվան մասին պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ կնոջ հետ բազմիցս վիճաբանություններ են եղել, բայց մանրամասների մասին խոսելն անիմաստ է։ Սա շոկ է բոլորի համար։ Ընտանիքի համար գումար հավաքելուն մասնակցում են քաղաքային և մարզային ֆեդերացիաները, մարզիչները և դատավորները: Էմիրը երկու փոքր երեխա է թողել»,- ասել է Վարելջանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն