Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Թբիլիսիում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանը չի ցանկանում դառնալ հակառուսական պլացդարմ և Արևմուտքի միակ հույսը՝Փաշինյանն է։ Վրաստանը խզում է ԵՄ-ին անդամակցության բանակցությունները՝Արևմուտքն իհարկե հեշտությամբ չի ցանկանում զիջել Վրաստանը և նոր Մայդան է պատրաստում Թբիլիսիում՝ցույցերի և երթերի տեսքով։
Վրաստանը հասկացավ, որ Արևմուտքը նրանց օգտագործելու է ՌԴ-ի դեմ նոր ճակատ Կովկասում բացելու համար և հրաժարվեց դառնալ երկրորդ Ուկրաինա։
Այսօր Հարավային Կովկասում հակառուսականության դրոշակակիրը Փաշինյանն է և նրա փողասեր ՔՊ-ական թիմը։ Արևմուտքը ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցույց տալիս Փաշինյանին՝ՌԴ-ի դեմ պայքարելու համար, իսկ թե ինչ կլինի ՀՀ-ի հետ երբ ադրբեջանական զորքերը հարձակվեն Սյունիքի վրա՝ոչ ՔՊ-ին, ոչ նրանց արևմտյան կուրատորներին չի հետաքրքրում։
Հարավային Կովկասում Վրաստանն ու Ադրբեջանն ունեն սերտ հարաբերություններ ՌԴ-ի հետ, իսկ ՀՀ-ից Փաշինյանի և ՔՊ-ի օգնությամբ ցանկանում են կերտել երկրորդ Ուկրաինա, սակայն դա նրանց մոտ չի ստացվելու։
ՀՀ քաղաքացիների մոտ չկան հակառուսական տրամադրություններ, իսկ առողջ քաղաքական ուժերը թույլ չեն տա ՔՊ-ականներին ՀՀ-ն վերածել հակառուսական պլացդարմի։
Փաշինյանի հակառուսականությունն ավարտվելու է՝ուկրաինական պատերազմի վերջանալուց
և Թրամփ-Պուտին բանակցություններից հետո։ Փաշինյանը մեկ օրում՝հանուն իշխանության պահպանման, սկսելու է գովերգել Մոսկվային և հայ-ռուսական կապերը։
Սեդա Գևորգյան