Մոսկվա-Փհենյան գործակցությունն ամրապնդվում է. ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Հս. Կորեա

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է ԿԺԴՀ, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։

ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ղեկավար, բանակի գեներալ Նո Գվան Չոլը ինքնաթիռի մոտ դիմավորել է ՌԴ պաշտպանության նախարարին։

Վերջին անգամ Անդրեյ Բելոուսովը ռուսական պատվիրակության հետ ԿԺԴՀ էր այցելել հունիսի կեսերին։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Նոյեմբերի 9-ին Պուտինը ստորագրել է պայմանագիրը վավերացնող օրենքը։ Նոյեմբերի 12-ին ԿԺԴՀ-ն ևս վավերացրել է պայմանագիրը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից և կունենա անսահմանափակ ժամկետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն