Պուտինի մեսիջը հայ ժողովրդին՝Արցախը հանձնել է Փաշինյանը

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի մեսիջը հայ ժողովրդին՝Արցախը հանձնել է Փաշինյանը։ Արցախի հանձնումը ՔՊ-ական արևմտամետ և թրքամետ խմբակը ցանկանում է վերագրել ռուսական կողմին՝սլաքներն ուղղել դեպի ՌԴ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում։

Պուտինը հստակ պատասխանել է այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չպատերազմեց Արցախի համար։ ՀՀ-ն չէր ճանաչել Արցախը, բացի այդ, ՀՀ-ի սուվերեն տարածքի դեմ ագրեսիայի ժամանակ՝Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ, Փաշինյանն ու թիմը ռազմական դրության չեն հատարարել՝չեն դիմել ռուսական կողմին աջակցության համար՝չնայած դրան ռուսական կողմն օգնել է և բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես է ռուսական կողմը Սյունիքում և այլ վայրերում զորքեր տեղակայել՝թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու համար։
ՔՊ-ն՝Արևմուտքի դրդմամբ հակառուսական տրամադրություններ է բարձրացնում և հակառուսականություն է քարոզում՝դրանով ջուր լցնելով Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին, քանի որ եթե ՀՀ-ն մնաց Հարավային Կովկասում առանց ռուսական ռազմական աջակցության, ադրբեջանական զորքերը կմտնեն Սյունիք, իսկ թուրքական զորքերը՝Երևան։

Փաշինյանն ու թիմն իրենց հակառուսականությամբ վտանգում են հայոց պետականության գոյությունն ու թուլացնում ՀՀ անվտանգությունը՝դրանով կատարելով Անկարայի և Բաքվի ու նրանց ընդհանուր կուրատոր Արևմուտքի պատվերները։
Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել ՀՀ-ից, իսկ թե ինչ կլինի Սյունիքի և հայ ժողովրդի հետ դրանից հետո ոչ Բրյուսելին, ոչ Վաշինգտոնին չի հետաքրքրում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն