Երևանում փրկարարները կանխել են բնակարանում քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Նոյեմբերի 11-ին, ժամը 08:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ փորձելով ինքնահրկիզվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական:

Փրկարարների և պարեկային ծառայողների համատեղ ուժերով կանխվել է Ն. Ս.-ի ինքնասպանության փորձը։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն