Փաշինյանի համար կա մեկ թիմ՝փողն ու իշխանությունը

Փաշինյանը սեփական թիմը պահում է վախի մեջ՝յուրաքանչյուր ոք կարող է SMS-ով պաշտոնանկ լինել։

 

Փաշինյանի համար կա մեկ թիմ՝փողն ու իշխանությունը, նա պատրաստ է հանուն իշխանության, սեփական փիառի կամ վարկանիշի բարձրացման աշխատանքից ազատել ցանկացած թիմակցի՝նրա համար չկան յուրայիններ։

 

ՀՀ-ն այս դիլետանտ թիմի օրոք դարձել է SMS-ով կառավարվող երկիր։ Հավանաբար եթե ՀՀ-ի դեմ ադրբեջանական զորքերը նոր հարձակում սկսեն՝օրինակ Սյունիքի ուղղությամբ, Փաշինյանը բունկերից հրահանգներ է տալու ՊՆ-ին SMS-ով, իսկ եթե Ադրբեջանն օկուպացնի Սյունիքը՝արդեն ուղիղ եթերով Արևմուտքից ՀՀ քաղաքացիներին հայտարարելու է, որ ՀՀ-ին ոչ ոք չօգնեց և եթե նա չզիջեր Սյունիքը՝թուրքական զորքերը կմտնեին Երևան։

 

Մանիպուլյացիաները ՔՊ-ի կառավարման ոճն են՝ոչինչ չանելով և միայն ոլորտներ կազմաքանդելով նրանք ԶԼՄ-ներով ու ֆեյքերով կարողանում են խաբել սեփական ժողովրդին։

Արցախը հանձնած, բանակը կազմաքանդող, արտաքին պարտքը 13 միլիարդի հասցրած թիմը շարունակում է վայելել իշխանությունը, քանի որ ՀՀ քաղաքացիները պասիվ են՝դուրս չեն գալիս փողոց Փաշինյանին հեռացնելու համար։

 

ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ նրանց փոխարեն Հայաստանն ոչ ոք չի փրկելու՝Ադրբեջանն ամեն ինչ անելու է հայոց պետականությունն ոչնչացնելու համար, իսկ ՔՊ-ն դրան չի հակազդելու։

 

Հայաստանը մեծ տեմպերով գնում է դեպի անդունդ՝Փաշինյանի հեծանվային արշավների ֆոնին։ Հայ ազգը պետք է համախմբվի հակափաշինյանական ուժերի շուրջ և հասնի օր առաջ իշխանափոխության։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով