Երևանը ՔՊ-ի պատճառով տրանսպորտային կոլապսի մեջ է

Երևանի տրանսպորտային խնդիրը դարձել է ՀՀ քաղաքացիների նյարդերի հետ խաղալու և անհարմարություններ ստեղծելու առիթ։

ՔՊ-ն տապալվել է բոլոր ոլորտներում, ինչպես նաև նրանց թիմակից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի տրանսպորտն անհիմն թանկացնելով ՔՊ-ականները նորից մտնում են ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանը, սակայն դրա դիմաց չտալով ոչ հարմարավետություն, ոչ աշխատանքի վայր արագ հասնելու հնարավորություն։

Երևանը թաղված է շինաղբի, փոշու մեջ՝առկա են բազմաթիվ վթարային շենքեր, վերելակների խնդիրները բազմաթիվ են։

Խցանումների խնդիրներին այսօր գումարվում է հասարակական տրանսպորտի թանկացման խնդիրը։ ՔՊ-ի բոլոր խոստումները սկսած 2018թ․-ից սուտ էին։ Երևանում տրանսպորտը թանկանում է՝ամենաբարձրը դառնալով ԱՊՀ տարածքում։

ՀՀ հպարտ քաղաքացիներն իշխանության բերելով Փաշինյանին և թիմին այսօր իրենց մաշկի և գրպանի վրա են զգում իրենց սխալ ընտրության հետևանքները։

Բոլոր ոլորտները տապալած թիմը ցանկանում է մնալ իշխանության՝2026թ․-ին վերարտադրվել, սակայն գիտակցում են, որ դա անելը բարդ է լինելու։
Երևանում ՔՊ-ն չունի էլեկտորատ, նրանց վարկանիշը շատ ցածր է՝դա ցույց տվեցին նաև Երևանի քաղաքապետի ընտրությունները։

Երևանցիները հաջորդ ընտրություններին պետք է իրենց քվեով դուրս շպրտեն այս դիլետանտ թիմին և վերջապես իշխանության բերեն մայրաքաղաքի խնդիրները լուծելու ունակ թիմին, ովքեր մտահոգվում են ոչ թե հարստանալով, այլ Երևանը բոլորի համար հարմարավետ քաղաք դարձնելու խնդրով։

 

Սեդա Գևորգյան

 

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն