Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն