Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության  X-ի միկրոբլոգում գրառում է արվել Լիբանանում հաստատված հրադադարի առնչությամբ։

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել:

 

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն