ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկկողմ հարաբերությունների շրջանակը

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ նրանք միջամտել են հակամարտությանը։

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել «էլ ավելի եռանդով ընդլայնել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և ռազմական»: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարությանը, բանակին և ժողովրդին ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել և խոստացել, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ:

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան