Թուրքիան չի բացելու հայ-թուրքական սահմանը, քանի դեռ Ալիևը չի պոկել ՀՀ-ից ամեն ինչ

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան»։

Թուրքիան չի բացելու հայ-թուրքական սահմանը, քանի դեռ Ալիևը չի պոկել ՀՀ-ից ամեն ինչ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը համատեղ է գործում Հայաստանի դեմ՝այս պահին Փաշինյանից և ՔՊ-ից հայակործան զիջումներ է կորզում Ադրբեջանը, իսկ ապագայում Թուրքիան է իր հերթին ստանալու Հայոց ցեղասպանության մոռացություն և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։

Թուրքիային հետաքրքիր չէ հայկական փոքր, աղքատ շուկան՝Անկարան ցանկանում է Հայաստանով ելք ստանալ դեպի Ադրբեջան, իսկ ապագայում՝թուրքական ներդրումներով գրավել ողջ հայկական շուկան և Հայաստանը բնակեցնել թուրքերով։

Քանի դեռ Փաշինյանն Երևանում իշխանության է՝թուրք-ադրբեջանական շահերը բավարարվելու են՝ՔՊ-ն վերածվել է Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանների Հայաստանում։

ՀՀ քաղաքացիները պետք է ի վերջո ոտքի կանգնեն, քանի որ սեփական կամքով հեծանիվի սիրահարը չի հեռանալու, իսկ ՔՊ-ականները շարունակելու են հարստանալ և աղքատացնել հայ ժողովրդին։

Ներքին և արտաքին բոլոր ճակատներում տապալված փաշինյանական կլանի հույսն Էրդողան-Ալիև տանդեմի բարի կամքն է, որպեսզի նրանք մնան իշխանության նաև 2026թ․-ից հետո։

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների հնարավոր բացումը ՀՀ-ի համար պարունակում է ավելի շատ սպառնալիքներ, քան հնարավորոթյուններ։

Հայաստանի փրկությունը՝հայ ժողովրդի, հայրենասիրական ուժերի և սփյուռքի համատեղ պայքարի մեջ է՝ընդդեմ փաշինյանական կլանի։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն