Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան’տ Սխիպը եւ ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին։
Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում։


































