Հատուկ օպերացիա՝ Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակներում վնասազերծվել և Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխվել օտարերկրացիներ:

Վերջիններս կասկածվում են Երևանում բնակարանային գողություններ կատարելու մեջ:

Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր կասկածվում են նաև Երևանում մարտի 25-ին «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից խոշոր չափի գողություն կատարելու մեջ:

Դեպքի փաստով նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն