Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար, փոխանցում է Ազատությունը:

Ընդգծելով, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է՝ «ցանկալի է, որ երկու կողմերը օգտագործեն այս պատեհ ժամանակը, որպեսզի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»։

Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը։

«Ցանկանում ենք, որ այս բանակցությունների ճանապարհն իր հանգրվանին հասնի և խաղաղություն ստեղծվի և կայունություն հաստատվի։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ խոսելու ենք այս մասին», — Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի նախագահը։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

Այսօր Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի նախագահը Երևանում կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կլինի Դիլիջանում, Սևանում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն