Քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, Իրանի հետ պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ. Ալիև

Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։

«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», — ասել է նա:

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան

Երբ բանակը մտնում է քաղաքականության մեջ, բանակը քայքայվում է, զորքը` մաշվում. Սմբատ Մաթևոսյան

Մենք հզորացնելու ենք մեր բանակը, և նորից ազատագրելու ենք մեր բռնազավթված Արցախը. Ալբերտ Բազեյան