Այսօր Երևանում կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Այսօր` ժամը 14։00-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կմեկնարկի Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

 

Երևանի քաղաքապետի գավաթը առաջին անգամ ներառվել է Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական մրցաշարային օրացույցում։ Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի և Մոլդովայի ներկայացուցիչները։

 

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի մեծաքանակ թիմով՝ ավելի քան 30 բռնցքամարտիկով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն