Քաղաքացին պետության մեջ երբ որ սոցիալապես անապահով է, այստեղ ոտնահարվում է քաղաքացու իրավունքները: Բոլոր նորմալ երկրներում քաղաքացու իրավունքնրը առաջնային պաշտպանվում են սոցիալական հարցերով: Այս մասին հայտարարել է «Համահայկական միասնական խորհուրդ» միավորման վարչության անդամ, ազամարտիկ Սմբատ Մաթևոսյանը՝ «Բնակչության կենսամակարդակը Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկման ժամանակ:
«Ցավոք սրտի մեր երկրում դեռ տասնյակ տարիներ առաջ ազգաբնակչության սոցիալական հարցերը միշտ եղել են տասներորդ-քսաներրորդ տեղում:
Սոցիալական հարցերը բնակչության հետ կապված բացարձակ չի անհանգստացնում այսօրվա կառավարությանը, որովհետև յոթը տարի նույն դասարանում մնացած տգետը, որն ուզում է ազգաբնակչությանը նորաձև կրթել, ասում է՝ «աղքատությունը մարդու գլխի մեջ է»».
Ազատամարտիկը նշել է.« Շատ վատ է, որ աղքատանում է ժողովուրդը, այս ժողովուրդը աղքատ լինելու իրավունք չուներ: Հայ ժողովուրդը աշխարհում համարվում է որպես զարգացած, գրարգետ ժողովուրդ:
Այս իշխանությունը հայ ժողովրդին նայում է որպես թշնամի. ի՞նչ գենետիկա, ի՞նչ մշակույթ, ի՞նչ բնիկ ժողովրդի ապրելու իրավունք. այս ամեն ինչը ոնտահարվել է: Այս ժողովրդին ուզում են մաքսիմալ սննկացնել, սովի մատնել, որ ժողովուրդն էլ թողնի, գնա երկրից.
«որտեղ հաց՝ այնտեղ կաց» հասկացողությունը այս պարագայում դառնում է իրական»:



































