Ադրբեջանը մեկ քայլ է հեռու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից. ադրբեջանցի պատգամավոր

Այսօր Ադրբեջանն ընդամենը մեկ քայլ է հեռու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց, սակայն դրան խոչընդոտում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի Սահմանադրությունը։  Այս  մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:

«Հայաստանը ժամանակին հետադիմական քայլ է արել՝ իր Սահմանադրության մեջ ամրագրելով «տարածքային նկրտումները [Ադրբեջանի] նկատմամբ» (չակերտները՝ Tert.am), ինչն այսօր խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտն է: Այդ դրույթի չեղարկումը խաղաղության հասնելու հիմնական պայմանն է»,-ասել է Նովրուզովը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն