Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար պատիվ է և հպարտություն. երկար էի սպասում դրան. Արտյոմ Բանդիկյան

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքական իր առաջին հրավերը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հրապարակել է նոյեմբերյան առաջիկա հանդիպումներին մասնակցող խաղացողների ցուցակը։ ԲԿՄԱ-ի կիսապաշտպանն առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական։

«Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար պատիվ է և հպարտություն։ Շատ ուրախ էի հրավերով, երկար էի սպասում դրան։ Զգացմունքները բարձրագույնն են։

Ես զրույց ունեցա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամբողջը չեմ պատմի։ Բայց նա ասաց, որ ես հրավիրվում եմ, որպեսզի ներգրավվեմ թիմի կազմում և ընկերանամ տղաների հետ։ Ես նախկինում արդեն 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կհասկանամ այն սկզբունքները, որոնք ինձնից պահանջվում են, և կփորձեմ օգտակար լինել Հայաստանի հավաքականին», — ասել է Բանդիկյանը։

Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տանը կխաղա Հունգարիայի հետ, իսկ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում կանցկացնի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն