Մենք ճիշտ ճանապարհին ենք. Սպերցյանը գրառում է կատարել Հունգարիայի հետ խաղից հետո

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Հայաստան-Հունգարիա (0:1) խաղից հետո գրառում է կատարել իր Telegram-յան ալիքում։

«Ցավոք, այս անգամ մեզ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Հպարտ եմ թիմով, մենք ճիշտ ճանապարհին ենք։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այսօր մեր կողքին էին, աջակցում էին ու ցավը կիսում մեզ հետ»,- գրել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն