ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ են բարձրացել Ուկրաինայի հրետակոծության ժամանակ

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ռմբակոծության ժամանակ օդ են բարձրացել Լեհաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները։

Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթի են և ուղղված են օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում։

Լեհաստանի զինված ուժերը նմանապես են արձագանքել նախորդ ռմբակոծություններին։ Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել, կան վիրավորներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն