Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` կարեւորելով բոլոր տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին:

Հանդիպումն ավարտվել է երկխոսությունը եւ համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում անվտանգության տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցերի լուծմանը:

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ