Իրանի համար Սյունիքը նույնքան կարևոր է, ինչքան Թեհրանը

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Ադրբեջանի կրակոցների ֆոնին Իրանը մեսիջ է հղում Բաքվին և Անկարային։ Ադրբեջանական զինուժը վերջին օրերին շարունակում է կրակել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ապակայունացնում է իրավիճակը հատկապես Սյունիքի ուղղությամբ՝փորձելով ստեղծել պատերազմի առիթ՝Զանգեզուրի միջանցքը զենքի ուժով բացելու համար։

ՀՀ-ի բարեկամ ու դաշնակից Իրանը բազմաթիվ անգամ կոշտ կերպով զգուշացրել է Բաքվին և նրա թիկունքում կանգնած Թուրքիային և Իսրայելին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝կարմիր գիծ է Թեհրանի համար։

Իրանը թույլ չի տալու Սյունիքի օկուպացիա՝թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և այս համատեղ զորավարժություններն ուղղված են զսպելու Ալիևի ռազմատենչ հայտարարությունները։

Ադրբեջանը պահանջում է ՔՊ-ից Սյունիքով միջանցք տրամադրել Բաքվին։ ՔՊ-ն պատրաստ է Արցախի պես Սյունիքը նույնպես զիջել թշնամուն, սակայն չի համարձակվում՝Իրանն ու ՌԴ-ն բազմաթիվ մեսիջներ են հղել թրքամետ խմբակին, որ Սյունիքը մնալու է հայկական։

Իրանի հետ ՀՀ-ն պետք է ստեղծի ռազմական դաշինք՝ՌԴ-ՀՀ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը կարող է զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի Մեծ Թուրան կառուցելու հայակործան ծրագիրը։

Իրանի համար Սյունիքը նույնքան կարևոր է, ինչքան Թեհրանը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն