Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել. ես ամենավտանգավոր մարտիկն եմ թեթև քաշային կարգում. Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը JAXXON PODCAST YouTube-յան ալիքին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ինքն է ամենավտանգավոր մարտիկը թեւթեւ քաշային կարգում։

«Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել, որովհետեւ ես ամենավտանգավոր մարտիկն եմ թեթեւ քաշային կարգում։ Օլիվեյրան, Տոպուրիան, բոլորը ցանկանում են պայքարել գոտու համար։ Պատրաստ եմ հաջորդ մենամարտում կռվել գոտու համար», — ասել է Ծառուկյանը:

Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն