Ադրբեջան-Իսրայել ռազմա-քաղաքական տանդեմն ուղղված է Իրանի և ՀՀ-ի դեմ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Ադրբեջան-Իսրայել ռազմա-քաղաքական տանդեմն ուղղված է Իրանի և ՀՀ-ի դեմ։ Եթե Իսրայելի համար Ադրբեջանը դիտարկվում է, որպես հակաիրանական պլացդարմ, ապա Հայաստանը՝Ադրբեջանի համար թիվ մեկ ռազմական թիրախն է։

Իսրայելը տասնամյակներ շարունակ զինում է Ադրբեջանին՝մեծ դեր խաղացին արցախյան 44-օրյա պատերազմում իսրայելական ԱԹՍ-ներն ու հեռահար հրթիռները։ Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին՝դրա դիմաց Հրեական պետությունից գնելով արդի զինատեսակներ։

Ադրբեջանը՝ՔՊ-ի օգնությամբ օկուպացնելով Արցախն ու հայաթափելով այն Արցախը վերածում է ռազմական պլացդարմի ընդդեմ Սյունիքի, իսկ Իսրայելի համար մերձաարաքսյան շրջանները հետախուզական և ռազմական հենակետեր են ուղղվածի Իրանի տարածքի դեմ։

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղացել են Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմա-քաղաքկան կոալիցիայի դիրքերը։

Իրանի կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմաններով ձեռնտու է Իսրայելին, որպեսզի թուլացվի և վերացվի իրանական պետականությունը, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը դրա արդյունքում ձեռք կբերի Իրանական Ադրբեջանը՝Մեծ Թուրանի ծրագրի շրջանակներում։

Հայաստանը պետք է խորացնի կապերը ՌԴ-ի և Իրանի դեմ՝նոր որակ հաղորդի երկկողմ կապերին, սակայն դա տեղի է ունենալու միայն ՔՊ-ի հեռացումից հետո։ ՔՊ-ն ենթարկվում է Արևմուտքին, որը թույլ չի տա ՌԴ-Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական և էներգետիկ-տրանսպորտային դաշինքի ձևավորվմանը։

Քանի դեռ ՔՊ-ն Երևանում իշխանության է՝հայկական ազգային ու պետական շահերը տուժելու են, իսկ Մեծ Թուրանի ծրագիրը դառնա իրականություն։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն