Կատարը գործընկերների հետ համատեղ կաշխատի՝ Նեթանյահուին պատասխանատվության ենթարկելու և նրա անպատասխանատու գործողություններին վերջ դնելու համար. վարչապետ

Կատարի վարչապետը պահանջում է, որ Նեթանյահուն պատասխանատվության ենթարկվի: Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցիընթացքում:

Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին նշել է, որ Նեթանյահուի գործողությունները լիովին խոչընդոտել են Գազայում իսրայելցի պատանդների ազատ արձակման բոլոր հնարավորությունները, ինչը լուրջ հարված էր Դոհային։

Նա նաև ընդգծել է, որ Կատարը բարձր է գնահատում Թրամփի կարծիքը Դոհայի վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ և կարծում է, որ ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել։

Վարչապետը հավելել է, որ իր երկիրը տարածաշրջանային երկրներից ակնկալում է «իրական արձագանք»՝ Իսրայելից եկող սպառնալիքները դադարեցնելու համար։

«Կատարը գործընկերների հետ համատեղ կաշխատի՝ Իսրայելի վարչապետին պատասխանատվության ենթարկելու և նրա անպատասխանատու գործողություններին վերջ դնելու համար», — նշել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն