Վարդենիսում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ կան տուժածներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ճակատ ճակատի բախվել են 62-ամյա Բենիամին Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 29-ամյա Գոռ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն