Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցի համարներից մեկը որպես հյուր հրավիրված 29-ամյա կինն այնտեղից հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով

Նոյեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան թաղամաս թիվ 25/5 հասցեում գործող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրում որպես հյուր հրավիրված, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Արմինե Ա․-ն, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 22-ամյա Սերոբ Հ․-ի կողմից նախորոք ամրագրված համարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը` իր խաչով։

Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։

Շամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն