Նախ բանակը, հետո եկեղեցին, «Հայոց» բառի դեմ ընդվզումը, ՊՆ-ում «մարտական» բառի` փաստաթղթերից հանումը, Արարատի դեմ ջղաձիգ պայքարը…

Հերթով, կարգով, շարքով նա հայոց բոլոր մեծերին պիտի պատվազրկի, իսկ հետո քիչ-քիչ նրանց անունները կստիպի չբարձրաձայնել: Նրա ծրագիրը շատ պարզ է. նախ բանակը, հետո եկեղեցին, այդ ընթացքում` «Հայոց» բառի դեմ ընդվզումը, ՊՆ-ում «մարտական» բառի` փաստաթղթերից հանումը, այնուհետև Արարատի դեմ ջղաձիգ պայքարը…
Որպեսզի երկար այս շարքը չշարունակեմ, կարճ ասեմ` հերթով, կարգով, շարքով 5000 տարվա պատմությամբ, հերոսամարտերով անցած, պարտություն, իսկ հետո` հաղթանակ կերտած Հայաստանը դարձնում է անհասկանալի էթնոխառնուրդ` զրկված ազգային հենասյունից, ինքնությունից և պատմական հիշողությունից:
Արժեքների, բանակի, եկեղեցու ու ազգային հիշողության դեմ այսպես են պայքարում, պետության ջնջման ծրագիրն այսպես են ի կատար ածում:
Չգիտեմ դուք ոնց, մարդիկ, բայց ես չեմ ուզում, որ իմ անունը շրջագծվի կապիտուլյանտի ծրագրի տակ` որպես վերջին սերունդ, որ չկարողացավ պահել այն, ինչ հազարամյակներով էր ստեղծվել։ Այս մարդուն տրված տապալման ծրագրի մեջ չպիտի´ տեղավորվի ոչ Հայաստանը, ոչ մենք:
Ֆեյսբուքյան օգտատեր Ա.Ղուկասյանի գրառումը
https://www.facebook.com/share/p/17b88iLvP4/

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն