Գեներալ Կարապետյանը մշտապես Նիկոլին ճակատ առ ճակատ է ասել վերջինիս ղեկավարման ձախողված մոտեցումներն ու բացահայտ թերացումները

Ով կանգնած է ինքնության այս ոչնչացման գործընթացում Ն.Փաշինյանի կողքին՝ նա թուրքի բարեկամն է, որովհետև այս պատվերը գալիս է Անկարայից և Բաքվից: Նրանք ամեն ինչ անում են, որ Մայր տաճարից մուղամի ձայն լսվի:

Այսօր Հայաստանը դարձել է գաղութ, Նիկոլ Փաշինյանն էլ այդ գաղութի պետն է: Տարածաշրջանում ո՞ր երկրում այսքան ձերբակալվածներ կան, այսքան ապօրինի ազատազրկվածներ կան, և սա այն դեպքում, երբ Հայաստանում հանցագործությունների թիվն ամեն օր ռեկորդային ցուցանիշ է գրանցում:

Երեկ լսում էի գեներալ Արշակ Կարապետյանի հրապարակային խոսքը, որ Նիկոլը սովոր է, երբ բարձրաստիճան սպաներն ու գեներալները պիտի լռեն, և իր համար անսովոր է, որ որևէ գեներալ կարող է չլռել և չհամակերպվել իր գործողությունների հետ, այդ իսկ պատճառով օր-օրի նոր գործեր է հորինում և կարում գեներալ Կարապետյանի վրա, որովհետև նա այն գեներալն է, ով թե՛ կառավարությունում աշխատելու ժամանակ, թե՛ ՊՆ նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո մշտապես Նիկոլին ճակատ առ ճակատ է ասել վերջինիս ղեկավարման ձախողված մոտեցումներն ու բացահայտ թերացումները:

Ինչևէ, ուզում եմ ասել, որ ահա այսպես է լինում բռնապետությունը, և այս բռնապետությանը այսօր հովանավորում է Եվրոպան, որը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, 15 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ում 2026թ. ընտրությունների համար:

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն