Հայաստանը պետք է մաս կազմի ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ 

Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակի՝խորացնելով կապերը ռազմա-քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում։

Իրանի համար կարևոր է ունենալ հզոր բանակով ու աճող տնտեսությամբ Հայաստան,որը չի դառնա թուրքական կցորդ կամ ադրբեջանական սատելիտ, չի վերածվի հակաիրանական, ՆԱՏՕ-ական պլացդարմի։

Իրանի իշխանությունները զրո վստահություն ունեն դեպի ՀՀ գործող դիլետանտ իշխանական թիմը, որը սպասարկում է պանթուրքական, արևմտյան, հակառուսական շահեր։

Ադրբեջանն օգտվելով ՔՊ-ականների դիլետանտ արտաքին քաղաքականությունից խորացնում են կապերն Իրանի հետ՝կառուցում են երկաթգիծ, տարբեր էներգետիկ ծրագրեր են կյանքի կոչում Կասպից ծովում։ 

Հայաստանը պետք է մաս կազմի ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքի։ ՌԴ-ՀՀ-Իրան ռազմա-քաղաքական, էներգետիկ-տրանսպորտային,տնտեսական դաշինքը կարող է զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Մենք պետք է ստեղծենք Հարավային ռազմական դաշինք, որի մեջ պետք է մտնեն՝ Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը։ Դա է մեր անվտանգության երաշխիքը տարածաշրջանում»։ Ասել է  «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

Հարավային ռազմական դաշինքը կապահովի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը։ Արևմուտքը չի կարող դառնալ ՀՀ անվտանգության երաշխավոր, իսկ Իրանը թույլ չի տա, որպեսզի ՆԱՏՕ-ն ամրապնդվի իր սահմանների երկայնքով։

Իրանն ու ԵԱՏՄ վերջերս ստորագրեցին ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչը թույլ կտա հայկական բիզնեսին ավելի ակտիվ կերպով դուրս գալ իրանական  80 միլիոնանոց շուկա, իսկ Հայաստանը կվերածվի Իրանի համար պատուհանի դեպի ԵԱՏՄ շուկաներ, Վրաստանի սևծովյան նավահանգիստներ և ՌԴ։

Հայ-իրանական հարաբերությունները կբարձրանան որակապես նոր մակարդակի միայն ՀՀ-ում իշխանափոխությունից հետո։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն