Ադրբեջանը ցանկանում է ապառազմականացնել Հայաստանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ չնայած Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը և այդ երկրի արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Ադրբեջանը ցանկանում է ապառազմականացնել Հայաստանը։ Բաքուն չի ցանկանում խաղաղություն՝նրանք ցանկանում են ՔՊ-ականներից ստանալ բոլոր զիջումները՝սահմանադրության փոփոխություն՝դրանով կփակվի Արցախի հարցը, Զանգեզուրի միջանցքը, որով Սյունիքում գերիշխանություն է ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես նաև անկլավները՝դրանով ՀՀ կյանքի ճանապարհներն անցնելու են ադրբեջանական զինուժի կրակային հսկողության տակ։

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հայկական բանակը չվերազինվի, որպեսզի Բաքուն կարողանա առանց որևէ խնդիր գրավել Հայաստանից այն տարածքները, որոնք Բաքվում անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։

Հայկական բանակը տասնամյակներ շարունակ զսպել է Բաքվի ռազմատենչությունը, իսկ այսօր բանակը կրճատվում է և հայկական բանակի մարտունակության հիմքը՝հայ-ռուսական ռազմական դաշինքն ու կապերը խզվում են։

Քանի դեռ Երևանում իշխանության են ՔՊ-ականները՝թուրք-ադրբեջանական տանդեմը ստանալու է այն, ինչ ցանկանում է՝առանց մեկ կրակոց։

Ադրբեջանի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ և չունի ավարտ։ Դա նշանակում է, որ ինչքան էլ հայկական կողմը զիջի՝Բաքուն չի բավարարվելու։

ՀՀ գործող իշխանություններն ի վիճակի չեն հակադրվելու Ալիևին՝ՀՀ-ում պետք է իշխանության գան այն ուժերը, որոնք կկարողանան զսպել Բաքվի ախորժակն ու հասնել հայոց պետականության դիրքերի ամրապնդմանն ու հայոց բանակը կրկին կդարձնեն գործոն Հարավային Կովկասում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն