Թենիսիստ Էլինա Ավանեսյանն աշխարհում 43-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Էլինա Ավանեսյանը նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով` նա այժմ 43-րդն է աշխարհում:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը  Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն