Վանաձորի դպրոցներից մեկում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ աշխատանքի վայրում, սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գնել Տ․-ն է, ով նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, վերոհիշյալ դպրոցում հոսանքի մոնտաժման աշխատանքներ իրականացնելիս սեղանի վրայից վայր է ընկել և մարմնի աջ շրջանով հարվածել սեղանի եզրին, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

կայքի տեղեկություններով՝ Գնել Տ․-ն աշխատում է նշված դպրոցում՝ որպես ընթացիկ վերանորոգող մասնագետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն