Գյումրիում «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնաբերվել են

Հոկտեմբերի 28-ին, Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի օր առաջ Գյումրիում «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը