ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբերի 18-ից ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կմեկնարկի մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական 8-օրյա դասընթացը, որի արդյունքներով մասնակիցների թեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

Դասընթացը նախատեսված է մաքսային ձևակերպումների մասնագետի գործող որակավորում ունեցող անձանց համար։ Այս համատեքստում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Նշված անձանց որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվարկը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը:

Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, անհրաժեշտ տարեկան միավորների քանակը, ինչպես նաև հաշվառման կարգը սահմանված են ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ․ հունիսի 9-ի թիվ 579-Ն հրամանով:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ անհրաժեշտ քանակի միավորները կարելի է հավաքել նաև մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելու միջոցով:

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման առաջիկա դասընթացին և դրա ամփոփիչ քննությանը մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ  ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն