Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պետք է լիակատար զինաթափվի, այդ թվում՝ հանձնի բոլոր փոքր հրաձգային զինատեսակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման իր ելույթում։

«Գազայում գործնականում ծանր զենք չկա։ Հրետանի չկա։ Տանկեր չկան։ Ոչինչ չկա»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի տիրապետության տակ կա շուրջ 60000 հրացան։

Երուսաղեմում կայացած հանդիպմանը նա նշել է, որ նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան։

Խոսելով անկլավի ապառազմականացման մասին՝ Նեթանյահուն նշել է, որ արմատականների կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքների մի մասը դեռևս մնում է Գազայի տարածքում։

«Նրանք այնտեղ դեռևս ունեն թունելներ ։ Մենք 500 կիլոմետրից ապամոնտաժել ենք մոտ 150 կիլոմետր թունել և պետք է ավարտենք աշխատանքը», – ասել է նա։

Նեթանյահուն հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուժ կիրառել ՀԱՄԱՍ-ի դեմ, եթե արմատականներին զինաթափելու խնդիրը խաղաղ ճանապարհով չիրականացվի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն