Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 5-րդ գլխի 123-րդ հոդվածի համաձայն սահմանված են ՀՀ նախագահի կարգավիճակն ու գործառույթները, ըստ որի
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Եվ այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ սահմանադրության 132-րդ հոդվածով Հանրապետության նախագահն ունի որոշակի լիազորություններ՝
1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`
1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, ինչպես և նույն 132-րդ հոդվածի 2-րդ մասով՝
2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Հետևաբար խնդրում ենք ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Ա.Կարապետյանին՝ դիմել Ազգային Հպարտության Տրիբունալին այն մասով, որ ՀՀ-ում պաշտոնավարող նախագահն ու վարչապետը չեն կատարում սահմանադրորեն ստանձնած պարտականությունները, անգործություն են դրսևորում, ոտնահարում են ՀՀ քաղաքացու արժանապատվությունը:
Ուստի և խնդրում ենք լուծում տալու ներքոհիշյալ այն հարցերին,թե՝
1. ՀՀ վարչապետը որ իրավունքի ուժով է ՀՀ անունից ստորագրել խաղաղության պայմանագիր;
2. Հրաման տվել մարտական հենակետերից զորքերի հետ քաշվելու վերաբերյալ:
3. Հանձնարարական տվել առանձին անձանց կալանավորելու վերաբերյալ:
4. Վիրավորել ՀՀ քաղաքացուն:
5. Միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
Գրված է «Համահայկական ճակատ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ


































