Ադրբեջանի ՌՕՈւ-ն զորավարժություններ է անցկացրել

Ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ իրականացվել են Ադրբեջանի ՌՕՈւ ուսումնամարզական զորավարժություններ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ-ին։

Նշվել է, որ «ստուգվել է նաեւ ռազմական օդաչուների առողջական վիճակը»։

«Ուսումնամարզական զորավարժությունների պլանի համաձայն՝ ուղղաթիռները կատարել են թռիչքներ սահմանված երթուղիներով, թռչելով բազավորման օդանավակայաններից։ Կատարվել են թռիչքի եւ վայրէջքի առաջադրանքներ ցերեկային եւ գիշերային ժամերին, օդային հետախուզում, ինչպես նաեւ այլ գործունեություն»,- նշվել է հաղորդագրությունում։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն