Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապափակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական բաժիններն աշխատում են այդ նախագծի ուղղությամբ, այն հանձնվել է նախագահների աշխատակազմերին՝ դիտարկման համար։ Հենց որ պատրաստ լինի՝ մենք կստորագրենք փաստաթուղթը,- նշել է դեսպան Ջալալին։
«Կարծում եմ՝ առաջիկայում կստորագրենք»,-հավելել է նա։



































