Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։ Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք, նաև բաժիններ է ներկայացվել 3 անձ։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն