ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինքենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։ Նշենք, որ 2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինքենի իններորդ այցն է տարածաշրջան։
Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև Բլինքենը կմեկնի Եգիպտոս։



































