Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման… համապատասխան ուղղությունների լոգիստիկայում եւ տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- նշել է Պուտինը նեղ կազմով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում։Նա հավելել է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, «նախ եւ առաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, «այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն