ԱՄՆ-ն գունավոր հեղափոխություն է նախապատրաստում Վրաստանում. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն պատրաստվում է «թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տանը «չափազանց դժգոհ են Վրաստանում իրավիճակի զարգացումից» հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: 

«Ամերիկացիները գունավոր հեղափոխություն են պատրաստում Վրաստանում, — նշել են ԱՀԾ-ում: — «Թբիլիսյան մայդանում» պլանավորվում է հրապարակել քվեարկության ժամանակ «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Միևնույն ժամանակ, ամերիկացիները նախապես մշակում են «անողոք» քաղաքական և տնտեսական արձագանք իշխանությունների կողմից «խաղաղ քաղաքացիների» նկատմամբ ուժի «չափից ավելի» կիրառման համար»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն